
«Նիկոլն անձամբ Գյումրի ու Փարաքար գնաց՝ աթոռ պահելու. երեկ փակեց ազատ ընտրությունների թեման». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործում որևէ իրավական պրոցես չկա։ Եթե հասարակությունը հնարավորություն ունենար լսելու հարցաքննվող վկաներին, ապա կտեսներ, որ այստեղ Արմեն Աշոտյանի վերաբերյալ գործ չկա։
«Ցանկացածիս, ՀՀ-ում տեղի ունեցած մի գործընթացի դրվագով, որն առհասարակ մեզ հետ կապ չունի, կարող են վերցնել ու սարքել մեղադրյալ կամ կասկածյալ։
Ամեն դեպքում դատարանի այս կազմը՝ Դոլմազյանի գլխավորությամբ, իրենց մեջ այդ ուժը պետք է գտնեն՝ դադարեցնելու քաղաքական հետապնդումը, և որքան շուտ դադարեցնեն հետապնդումը, այդքան ավելի մեղմ կլինի հետագայում պատվերով արդարադատություն իրականացրածների իրավական պատիժը»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում շեշտեց Աննա Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի Գյումրի այցին և նրա հայտարարություններին, Աննա Մկրտչյանը նկատեց՝ սա լավագույն հիշեցումն է, թե ով է Նիկոլ Փաշինյանը և ինչի է ընդունակ։
«Ընդամենը լոկալ մակարդակով նայեք՝ աթոռակռվի մասին է խոսքը, ինքն այդ աթոռի պաշտպանության հետևից է գնացել։ Դեռ իր աթոռի մասին չէ, բայց կրկին սպառնաց, բռնաճնշումների կոչ արեց, հանձնարարականները տվեց, թե ում փռեն ասֆալտին և ինչ անեն։ Ինքը երեկ լավագույնս հիշեցրեց, որ նույնիսկ Գյումրիում աթոռը պահելու համար պատրաստ են ասֆալտին ծեփել յուրաքանչյուրին։ Երեկ Նիկոլ Փաշինյանը փակեց Գյումրիում ազատ ընտրությունների թեման։ ՀՀԿ-ն հենց սրա մասին է ասում, երբ հայտարարում է, որ Նիկոլի հետ չպետք է գնալ որևէ պրոցեսի և անունը դնել, թե սա քաղաքականություն է։ Սա քաղաքականություն չէ, դավադրություն է պետության դեմ»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում