Բաժիններ՝

Հանովերի անվադողեր արտադրող ընկերությունում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ

Գերմանիայի Հանովեր քաղաքում անվադողեր արտադրող Continental ընկերությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ է տուժել։

Դեպքի վայր են կանչվել հրշեջները։

Տեղի բնակիչները հաղորդել են ուժգին ձայն լսելու մասին։ Կոտրվել են շենքի վեցերորդ հարկի ապակիները, ինչպես նաև շենքի ճակատամասի որոշ հատվածներ։

Հարևան փողոցը, որը ծածկված է եղել ապակիներով, փակվել է։ Պայթյունի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս