Բաժիններ՝

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը վերանայում է Ուկրաինայի ֆինանսավորումը

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը ներկայում վերանայում է Ուկրաինայի ֆինանսավորումը: Այդ մասին մարտի 5-ին կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Քերոլայն Լևիթը։

«Ազգային անվտանգության խորհրդում ինձ հայտնեցին, որ այժմ Ուկրաինայի ֆինանսավորման վերանայում է ընթանում: Ինչ վերաբերում է հետախուզության հետ կապված հարցերին, ապա դիմեք Ազգային անվտանգության խորհրդին կամ Կենտրոնական հետախուզական վարչությանը», – ասել է նա՝ ի պատասխան լրագրողի այն հարցին՝ արդյոք Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման դադարեցումը ժամանակավոր է, թե մշտական։

Ավելի վաղ բրիտանական Sky News հեռուստաալիքը, հղում անելով ուկրաինական աղբյուրի, հաղորդել էր, որ Վաշինգտոնն ամբողջությամբ դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ։

Իր հերթին ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կասեցրել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը և զենքի մատակարարումները։

Fox News-ի թղթակցի հետ զրույցում Ռեթքլիֆն այդ իրավիճակը որակել էր որպես «ռազմական հարցերին և հետախուզությանն առնչվող դադար»։

Sky News-ի իրազեկ աղբյուրները նշել էին, որ հետախուզական տվյալների փոխանցման սահմանափակումը կրել է ընտրովի բնույթ՝ չի տրամադրվում այն տեղեկատվությունը, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի տարածքում թիրախների վրա հարձակվելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս