Բաժիններ՝

Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի Տարտուս նավահանգստին

Իսրայելական օդանավերն ավիահարված են հասցրել սիրիական Տարտուս նավահանգստի մոտ գտնվող հակաօդային պաշտպանության ստորաբաժանման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է  Al-Araby Al-Jadeed լրատվականը։

Հրթիռակոծության հետևանքով երկու մարդ ստացել է թեթև վնասվածք, իսկ ստորաբաժանման տարածքում հրդեհ է բռնկվել։

Իսրայելի հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հայտնել է, որ երկիրը շարունակում է հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ հավելելով, որ հարձակման թիրախ է դարձել Տարտուս նավահանգիստը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Իր հերթին, Իսրայելի բանակը հայտարարել է, որ օդուժը ռազմական պահեստ է թիրախավորել Լաթաքիայի Կարդահա շրջանում։ Հայտարարության մեջ նշվել է, որ «Սիրիայի Կարդահա շրջանում գտնվող ռազմական օբյեկտն օգտագործվում էր սիրիական նախկին իշխանությունների կողմից մարտական ​​տեխնիկա պահելու համար»։

Կարդահան Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ընտանիքի ծննդավայրն է և գտնվում է Տարտուս քաղաքից մոտ 60 կմ հյուսիս:

Հարվածները տեղի են ունեցել օրեր անց այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ էր արել «Հարավային Սիրիան ամբողջությամբ ապառազմականացնել»՝ ընդգծելով, որ հրեական պետությունը թույլ չի տա նոր վարչակազմին ուժեր տեղակայել մայրաքաղաք Դամասկոսից հարավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս