ԱՀԱԶԱՆԳ. նախագիծ է շրջանառվում` փակելու համար անասնաբուժական մարզային լաբորատորիաները. Հարություն Մնացականյան

Հարություն Մնացականյանը գրում է. «Մի շատ վատ ինֆորմացիա է հասել ինձ, հիմա ուզում եմ հանրային ձևով ճշտել ու քանի դեռ , ըստ օդում կախված լուրերի էդ շրջանառվող նախագիծը չի ընդունվել , հնարավորինս հակազդել ու բացատրություն պահանջել։ Լսել եմ , որ նախագիծ է շրջանառում` փակելու համար անասնաբուժական մարզային լաբորատորիաները։ Մենք բոլորս գիտենք, որ
անասնաահության վիճակը տարեցտարի վատանում է, իսկ պետությունը գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն, ըստ օդում կախված լուրերի ,մի բան էլ փորձում է ոչնչացնել ենթակառուցվածքները: Բազմաթիվ ֆերմերներ հրաժարվում են անասնապահությունից` օր-օրի շատացող հիվանդությունների պատճառով: Խոզերի անկման դեպքերը արդեն վաղուց տարածվել են բոլոր մարզերում: Տարբեր հիվանդություններ են արձանագրվում, չենք խոսում, որ արտահանմանը չխոչընդոտենք, բայց դրանից հիվանդությունը չի վերանում: Գյուղացին է մնում մենակ, որովհետ շատ հիվանդությունների պատասխան չեն տալիս, որ փոխհատուցում չտան: Ու այս պատկերի վրա, հիմա էլ որոշել են փակել բոլոր անասնաբուժական մարզային լաբորատորիները, փոխանակ զարգացնելու: Մի քանի քիչ մասնագետներն էլ կմնան անգործ, էլ չասած այլ լուրջ վտանգներ։ Էդ պրոցեսը ո՞նց եք պատկերացնում , այդքան փորձանմուշ ի՞նչպես է կազմակերպվելու տեղափոխել Երևան ու ինչպե՞ս է վերահսկվելու։

Աշխարհում թերևս բացի խիստ հետամնաց երկրներից չկա որևէ այլ երկիր, որ նման քայլ անի, որ չունենա տարածքային լաբորատորիաներ»։

Տեսանյութեր

Լրահոս