
«Առաջինը կասեմ, որ սենյակում փիղ կա. ԵԱՏՄ անդամ ենք, դուք ամուսնացած մարդու եք մոտեցել». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ-ում ընթացող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում հայտարարեց՝ ներկայացնում է մի ուժ, որը ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այդ ուղղությամբ ջանասիրաբար են աշխատել և դժվար է եղել հասնել այն կետին, երբ համաձայնագիրը ստորագրվել է։
«Հպարտ ենք ԵՄ-Հայաստան հարաբերություններով, որոնք այսօրվա դրությամբ կարգավորվում են մի համաձայնագրով, որը մենք ենք ստորագրել։
Այո, մենք կիսում ենք էստոնական, ժողովրդավարական, եվրոպական արժեհամակարգը։ Բայց եթե շարունակեմ տիկին Լեքսմենի օրինակը, պիտի ասեմ, որ, այո՛, մենք այսօր չենք շարունակում, մենք չենք սկսում ժամադրությունների փուլը, մենք արդեն ամուսնացել ենք։ Ես առաջինը կլինեմ, որ կնշեմ՝ սենյակում փիղ կա, մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեր տնտեսությունը մեծապես դրանից կախված է։
Լավ է, վատ է՝ այլ հարց է, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել։ Ավելի շուտ մենք նախ մեկից պետք է ամուսնալուծվենք, նոր ամուսնանանք մեկի հետ։ Հետևաբար կարծում եմ՝ նորմալ է, որ իմ նման մարդիկ հարցեր են տալիս»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում