
Մեկնարկել է Ռուսաստանից Թուրքիա չարտերային չվերթների ծրագիրը

Անցյալ շաբաթ տուրիստական գործակալների հետ հանդիպման ժամանակ ռուսական «Intourist» տուրօպերատորը խոսել է 2025 թվականի գարնանը և ամռանը դեպի կատարվելիք Թուրքիա թռիչքների ծրագրից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախատեսվում է մարտից սկսյալ Ռուսաստանի 18 քաղաքներից դեպի Թուրքիայի Անթալիա, Դալաման և Բոդրում քաղաքներ իրականացնել չարտերային չվերթներ։:
Զբոսաշրջիկները նշյալ թուրքական քաղաքներ կմեկնեն Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Եկատերինբուրգից, Կազանից, Նովոսիբիրսկից, Սամարայից, Ուֆայից, Սոչիից, Կրասնոյարսկից, Օմսկից, Միներալնիե Վոդիից, Նիժնի Նովգորոդից, Չելյաբինսկից, Պերմից, Տյումենից, Աստրախանից, Օրենբուրգից, Սարատովից։
Նշվում է, որ այս տարի վաղ ամրագրման ակցիայի շրջանակներում Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թիվը 2.5 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշներին: