Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն Աշխարհի գավաթին
Գերմանիայի Կոտբուս քաղաքում փետրվարի 18-ից 24-ը կանցկացվի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը, որին կմասնակցի նաև Հայաստանի թիմը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Մեծահասակների կազմում նորամուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։ Աշխարհի գավաթին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:
Աշխարհի գավաթի երկրորդ փուլը անցկացվելու է Բաքվում։ Հայաստանի թիմը չի մասնակցի: