![](/banners/BeFunky-design.jpg)
Նիկոլ, դու միակն ես եղել, ում բացեիբաց թշնամին ի լուր աշխարհի անվանեց հարբեցող ծաղրածու․ Տիգրան Վարդանյան
![](https://168.am/wp-content/uploads/2024/02/Tigran-Vardanyan-1.jpg)
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երբ Նիկոլը ցինիկաբար ասում է, թե ով է Սերժ Սարգսյանը, որ այս կամ այն բանը աներ կամ չաներ, մարդ չի ուզում մանրանա, որովհետև էդ սրիկան միևնույն է մինչ օրս չի հասկանում պետականամետ մարդու ու անասունի տարբերությունը, այսինքն` Սերժ Սարգսյանի ու իր նմանի աննկարագրելի ու ահռելի տարբերությունը` կենսագրությունից մինչև մարդկային հատկանիշներ:
Ակնհայտ է այն, որ Սերժ Սարգսյանը վերջին, կրկնում եմ` վերջին, հող Չ´հանձնող մարդն ա եղել: Սերժ Սարգսյանը 2018թ. փրկեց նրանց կյանքը, ում Նիկոլը սպանեց 2020-23թթ.: Երբ ասում է, թե Սերժ Սարգսյանը թոշակառու էր 2018թ.-ից, ուզում եմ հիշեցնել, որ իր ասած թոշակառուն միակն էր, ով Ալիևի բարբաջանքներին «թոշակառու» լինելով պատասխանում էր` պաշտպանելով հայի պատիվը, ի տարբերույուն իրեն, ով Ալիևի մի հայացքից մտնում է թշնամու մկան ծակը:
Նիկոլ, դու միակն ես եղել, ում բացեիբաց թշնամին ի լուր աշխարհի անվանեց հարբեցող ծաղրածու, կեղտոտ լաթ, իսկ հայ ժողովուրդն էլ ուղիղ աչքերիդ մեջ նայելով ասում էր հայտնի մի հայհոյանք կամ քո դեպքում` քաղցր խոսք: Չմոռանաս սա երբեք»: