![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը նշել է, որ դեռ պատրաստ չէ Վենսին նշանակել՝ որպես իր իրավահաջորդ
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Nikol-Vins.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ իր փոխարինող նշանակել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Այս մասին հաղորդում է ռուսական պետական «Ռիա» գործակալությունը։
«Ոչ, բայց նա շատ ընդունակ է, դեռ վաղ է, բայց նա հիանալի աշխատանք է կատարում»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։
Լրատվամիջոցը հիշեցնում է նաև, որ Թրամփը, որն ԱՄՆ նախագահի պաշտոնում է երկրորդ անգամ, այլևս չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել։ Միացյալ Նահանգների փոխնախագահն ավանդաբար դիտվում է՝ որպես ապագա բարձրագույն պաշտոնի թեկնածու։
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ կատարած աշխատանքային քառօրյա այցի վերջին օրը Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը «ճանաչողական հանդիպում» էր ունեցել հենց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, ում հետ հանդիպման լուսանկարը՝ ԱՄՆ դրոշների ու Վենսի թափթփված գրասեղանի առջև, մեծ աղմուկ բարձրացրեց։ Նախօրեին էլ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահի անունից մատուցված պաշտոնական ընթրիքի ժամանակ Փաշինյանը կրկին ոչ պաշտոնական շփում էր ունեցել Վենսի հետ։ Լուսանկարներից երևում է Փաշինյան-Վենս ձեռքսեղմումը։