![](/banners/BeFunky-design.jpg)
Մարտիրոսյանը և Սարգսյանը կես միավոր են զիջում «Al-Beruniy» մրցաշարի առաջատարին
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/220734436_3107701312849798_5122792105744215380_n-750x375-1.jpg)
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը շարունակում են ելույթները «Al-Beruniy» միջազգային մրցաշարում:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում ավարտվել է նախավերջին տուրը: 8-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5,5 միավոր: Առաջատարը ուզբեկ Մուխիդին Մադամինովն է, որն ունի 6 միավոր:
Մրցաշարի ավարտին մնաց մեկ տուր: