![](/banners/BeFunky-design.jpg)
Նորվեգիայի պետական ֆոնդը 1.5 մլրդ դոլարի ներդրում է արել Թուրքիայում
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/norvec_karayolu_nakliyat.jpg)
Նորվեգիայի պետական ֆոնդը հրապարակել է տվյալներ, որտեղ նշվում է, թե որքան ներդում է կատարվել թուրքական ընկերություններում։ Վերոնշյալ հիմնադրամը, որը 2001 թվականից փոքր ներդրումներ է արել Թուրքիայում, 2008-ից ավելացրել է ներդրումների ծավալը թուրքական ընկերությունների բաժնետոմսերում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2024-ի վերջի դրությամբ նորվեգական ֆոնդը 1 մլրդ 573 միլիոն 659.000 դոլարի ներդրում է արել Թուրքիայի որոշ ընկերությունների բաժնետոմսերում։ Այս ցուցանիշը համարվում է ամենամեծ ներդրումը, որը երբևէ կատարվել է Թուրքիայում։
Ներդրումներ են կատարվել նաև Թուրքիայի նավթային «Türkiye Petrol Rafinerileri AŞ» (Tüpraş) և «Astor Enerji»-ընկերությունների բաժնետոմսերում, որտեղ հիմնադրամի գործընկերային մասնաբաժինը հաշվարկվել է շուրջ 90 մլն դոլար։
Հիմնադրամը ամենաշատ՝ մոտ 115.6 մլն դոլար ընդհանուր ներդրում է արել «Koç Holding»-ում։ Հիմնադրամը Թուրքիայի համար ներդրումները 2021-ին 485 մլն դոլարից ավելացրել է մինչև 1.2 միլիարդ դոլար, իսկ 2023-ին՝ 1.3 միլիարդ դոլար։
Նորվեգական հիմնադրամը հետաքրքրված է նաև Թուրքիայի տրանսպորտային, քիմիական, ավտոմոբիլային, ծրագրային ապահովման և պողպատի ոլորտներում գործող խոշոր ընկերությունների բաժնետոմսերով։