![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի և Ուկրաինայի միջև վերսկսվել են ծովային բեռնափոխադրումները
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/15616.jpg)
Ծովային բեռնափոխադրումներով զբաղվող թուրքական «Medkon Lines» ընկերությունը 3 տարվա դադարից հետո կրկին սկսել է Ստամբուլ-Գեբզ-Օդեսա ուղղությամբ նավարկությունները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Առաջին նավարկությունն իրականացվել է վերջերս՝ բարեհաջող հասնելով ուկրաինական Օդեսա նավահանգիստ:
Բեռնափոխադրումների վերսկսման շնորհիվ Ուկրաինան կրկին ծովային ճանապարհով կապվելու է Լիբանանի, Եգիպտոսի, Լիբիայի, Իտալիայի, Ալժիրի, Սաուդիան Արաբիայի և Հորդանանի հետ:
Օդեսայի նավահանգստում ծովային բեռնափոխադրումների մեկնարկին նվիրված միջոցառում է անցկացվել, որին մասնակցել է Օդեսայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուհիթթին Չելիքը, Ուկրաինայում «Medkon Lines» ընկերության ներկայացուցիչ Նեժաթ Ուլուևրեն, ինչպես նաև ուկրաինական նավահանգստի ղեկավար անձնակազմը:
Միջոցառման ընթացքում «Ուկրաինայի ծովային նավահանգիստների վարչության» փոխնախագահ Դմիտրո Բարինովը նշել է, որ այդ քայլը ռազմավարական նշանակություն է ունենալու երկու երկրների միջև առևտրական հարաբերությունների զարգացման հարցում: