Բաժիններ՝

Նյու Յորքում հայտնաբերվել է 2001 թվականին երկնաքերի մեջ մխրճված ինքնաթիռի անվաբեկոր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Նյու Յորքում հայտնաբերվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Առևտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերերի մեջ մխրճված ինքնաթիռներից մեկի անվաբեկորը: Այս մասին հայտարարել է մեգապոլիսի ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Բրաունը:

Վերջինիս խոսքերով` այդ բեկորը հայտնաբերել են երկրաբանները, որոնք ուսումնասիրություն էին անցկացնում Մանհեթթենի փողոցներից մեկում` այն վայրից քիչ հեռու, որտեղ նախկինում գտնվել են այդ երկնաքերերը: Նա հավելել է, որ փորձագետները սկսել են զննել այդ բեկորը և չի բացառվում, որ նրանց կհաջողվի տվյալ տեղանքում հայտնաբերել ինչ-որ բան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930