![](/banners/BeFunky-design.jpg)
Կարիբյան ավազանում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2021/09/erkrasharj.jpg)
Շաբաթ երեկոյան 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարիբյան ավազանի արևմտյան մասում՝ առաջացնելով ցունամիի նախազգուշացում Կայմանյան կղզիների համար, սակայն Պուերտո Ռիկոն և ԱՄՆ Վիրջինյան կղզիները ազատ են հայտարարվել սպառնալիքից, հաղորդում է NBC News-ը:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 18:23-ին մոտ 6 մղոն խորության վրա Կայմանյան կղզիների Ջորջթաունից 130 մղոն դեպի հարավ-արևմուտք:
«Կայմանյան կղզիները ցունամիի սպառնալիքի տակ են։ Ափամերձ գոտում ապրող բնակիչներին խորհուրդ է տրվում տեղափոխվել երկրի խորքը»,- ասվում է Կայմանյան կղզիների վտանգների կառավարման գործակալության հայտարարության մեջ: Գործակալությունը խնդրել է առափնյա բնակիչներին, նախազգուշացումը ստանալուց մեկ ժամվա ընթացքում, տեղափոխվել ավելի բարձրադիր վայրեր՝ զգուշացնելով ցունամիի հնարավոր ակտիվության մասին:
Կայմանյան կղզիների վտանգների կառավարման գործակալությունը նկարագրել է ցունամին որպես խաբուսիկ հզոր, երբեմն ընդամենը 1,5 ոտնաչափ բարձրության հասնող, բայց 50-60 մղոն լայնությամբ ալիքներով: Նման ալիքի հետևանքով ստեղծված ջրի ջախջախիչ հոսքը նրա ամենակործանարար տարրն է, իսկ մոտեցող ցունամիի հստակ նշանը ծովի արագ նահանջն է մինչև մակընթացությունը, նշում է գործակալությունը: Ցունամիի նախազգուշացման ԱՄՆ համակարգը հայտնել է, որ Կուբան նույնպես գտնվում է նմանատիպ՝ 3-ից 10 ոտնաչափ բարձրությամբ ցունամիի սպառնալիքի տակ:
Ազգային օդերևութաբանական ծառայությունը, որը նախկինում չեղարկել էր ցունամիի նախազգուշացումը, Պուերտո Ռիկոյի և Վիրջինյան կղզիների բնակիչների համար, այժմ կոչ է արել նրանց միջոցներ ձեռնարկել, քանի որ վտանգավոր ալիքներով կամ հոսանքներով ցունամի է սպասվում, հայտնում է գործակալությունը: Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ջենիֆեր Գոնսալես Կոլոնը, որպես նախազգուշական միջոց, բնակիչներին խորհուրդ է տվել «անհապաղ դուրս գալ ջրից, հատկապես կղզու արևմտյան և հարավային լողափերում»։