Եթերաժամանակից առավել օգտվել է ԲՀԿ-ն

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ իր երկրորդ եզրակացությունը: Այն ընդգրկում է քարոզչության մեկնարկից՝ ապրիլի 7-ից, մինչև ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածը:

ՀՌԱՀ-ն Երևան քաղաքում սփռում ունեցող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից այս անգամ ևս իրավախախտումներ չի արձանագրել:

Ըստ ՀՌԱՀ մշտադիտարկման արդյունքների, ապրիլի 7-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից տրամադրված ընդհանուր եթերաժամանակի առումով առաջատարը «Բարգավաճ Հայաստան»-ն է՝ 3 772 րոպե 12 վայրկյան: Վերջինս բոլորից շատ օգտվել է անվճար և վճարովի եթերաժամանակից՝ համապատասխանաբար 47 րոպե և  565 րոպե 40 վայրկյան: Հաղորդումներին թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության եթերաժամանակի տևողությամբ՝  2 153 րոպե 38 վայրկյան, ԲՀԿ-ն զիջել է միայն ՕԵԿ-ին, իսկ լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությամբ՝  1 005 րոպե 54 վայրկյան, միայն «Բարև Երևան» դաշինքին:

Առավել քիչ ընդհանուր եթերաժամանակ է տրամադրվել «Առաքելություն» կուսակցությանը՝  1 105  րոպե 57 վայրկյան: Այն չի օգտվել վճարովի եթերաժամանակից, իսկ անվճար կարգով եթերաժամանակից օգտվել է 33 րոպե 43 վայրկյան: Հաղորդումներին կուսակցության թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 692 րոպե 57 վայրկյան և 379  րոպե 17 վայրկյան:

Մյուս 4 կուսակցություններին և կուսակցությունների մեկ դաշինքին տրամադրված ընդհանուր եթերաժամանակի պատկերն հետևյալն է.

«Բարև Երևան» դաշինքին տրամադրվել է 3 394 րոպե 59 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Դաշինքը, ինչպես և մինչև ապրիլի 13-ը, վճարովի եթերաժամանակից չի օգտվել: Այն օգտվել է  37 րոպե 25 վայրկյան անվճար եթերաժամանակից: Հաղորդումներին դաշինքի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 2 138  րոպե 51 վայրկյան և 1 218  րոպե 43 վայրկյան:

«Օրինաց երկիր» կուսակցությանը տրամադրվել է 3 255  րոպե 11 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Այդ թվում՝ 34  րոպե 29 վայրկյան անվճար և 273  րոպե 9 վայրկյան վճարովի եթերաժամանակ: Հաղորդումներին ՕԵԿ-ի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 2 276 րոպե 11 վայրկյան և 671 րոպե 22 վայրկյան:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը տրամադրվել է 3 007  րոպե 2 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Այդ թվում՝ 40 րոպե 46 վայրկյան անվճար և 219 րոպե 16 վայրկյան վճարովի եթերաժամանակ: Հաղորդումներին ՀԱԿ-ի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 1 876  րոպե և 871 րոպե:

ՀՅԴ-ին տրամադրվել է 2 806  րոպե 16 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Այդ թվում՝ 40  րոպե 28 վայրկյան անվճար և 32 րոպե 18 վայրկյան վճարովի եթերաժամանակ: Հաղորդումներին Դաշնակցության թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 1 897 րոպե 45 վայրկյան և 835 րոպե 45 վայրկյան:

ՀՀԿ-ին տրամադրվել է 2 753  րոպե 44 վայրկյան ընդհանուր եթերաժամանակ: Այդ թվում՝ 45 րոպե 44 վայրկյան անվճար և 264 րոպե 57 վայրկյան վճարովի եթերաժամանակ: Հաղորդումներին ՀՀԿ-ի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի մասնակցության և լրատվական թողարկումներում թեկնածուի կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման եթերաժամանակի տևողությունը համապատասխանաբար կազմել է 1 571 րոպե 15 վայրկյան և 871 րոպե 48 վայրկյան:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս