«Ակցիաները շարունակվելու ենք. տապալելու ենք այն, ինչ անում են ժողովրդի դեմ». Տնտեսվարող

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը շրջանառության հարկի բարձրացման վերաբերյալ աշխատանքային քննարկում էր հրավիրել, որին մասնակցում էին Փոքր և միջին բիզնեսի որոշ ներկայացուցիչներ։ Մոտավորապես 3 ժամ տևած աշխատանքային քննարկումից հետո տնտեսվարողները խորհրդարանից հեռացան դժգոհ՝ հայտարարելով, որ այդ քննարկումն իրենց որևէ բան չտվեց։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ տնտեսվարողներին ասաց, որ օրենքը հետաձգելու կամ չեղարկելու որևէ խոստում նրանց չի կարող տալ, այդ իրավունքը չունի։

Աշխատանքային քննարկումից հետո տնտեսվարողները հայտարարեցին, որ բողոքի ակցիաները շարունակվելու են։

«Երեք ժամ հավաքվեցինք, խոսեցինք, ասացին՝ հաջողություն, ժողովուրդ ջան, ու ճանապարհեցին։ Մեր ակցիաները շարունակվելու են, ավելի ենք շատանալու։ Մի քանի օր առաջ ասել եմ՝ ձնագնդիկի նման ակցիան շարունակվելու է, ժողովուրդը հավաքվելու է ու տապալելու է այն ամենը, ինչ արվում է ժողովրդի գլխին։

Կարդացեք նաև

Հանդիպումից որևէ սպասելիք չունեինք, ինչպես մեզ ասացին՝ ձեր սպասելիքները զրո են, գիտեինք, որ այսպես է լինելու»,- նշեց տնտեսվարողներից մեկը։

Քննարկման մասնակից տնտեսվարող Կարինե Գևորգյանն էլ ասաց, որ ԱԺ գալով՝ ցանկանում էին հավատալ, լսել՝ Կառավարությունն ուզում է իրենց աջակցե՞լ, թե՞ տապալել։

«Ամեն ինչ արդեն հասնում է նրան, որ ազգի կեսը կտապալվի, այս օրենքում այնպիսի կետեր են ներառել, որ արդեն հարկային «տեռոր» է լինելու»,- նշեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս