«Զանգեզուրի միջանցք» կոչվածը վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին. միայն Իրանն է աջակցում ՀՀ-ին. դեսպան
Փետրվարի 6-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ լրագրողների հանդիպմանը 168.am-ը փորձեց ևս մեկ անգամ պարզել՝ Իրանը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված որևէ տարաձայնություն ունի՞ ՀՀ իշխանությունների հետ, և արդյո՞ք դիտարկվել է՝ երբ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացը հասնի Սյունիքի մարզ՝ մինչև Մեղրիի սահման, դա կարո՞ղ է խնդիրներ ստեղծել:
«Միայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Եվ միայն Իրանն է, որ աջակցում է Հայաստանին՝ դեմ գնալու «Զանգեզուրի միջանցքին», այսինքն՝ տարածաշրջանային երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է ՀՀ կողքին: «Զանգեզուրի միջանցք» կոչվածը վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին»,- արձագանքեց Իրանի դեսպանը:
Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, ապա դիվանագետի կարծիքով, եթե այն իրագործվում է միջազգային կանոնների համաձայն, ինչպես նաև՝ Ալմա Աթայի հռչակագրի, դա կնպաստի անվտանգությանն ու խաղաղությանը:
«Մեր և Հայաստանի միջև սահմանը շատ հստակ է»,- ընդգծեց Մեհդի Սոբհանին:
Մանրամասները՝ տեսանյութում