Բաժիններ՝

Գրոսսին այս շաբաթ կայցելի Մոսկվա

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին լրագրողներին փոխանցել է, որ այս շաբաթ կայցելի Մոսկվա։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այո, ես այս շաբաթ կլինեմ Մոսկվայում», – ասել է նա Կիևում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Լրատվամիջոցների հետ նրա շփման տեսագրությունը տարածել է ՄԱԳԱՏԷ-ի մամուլի ծառայությունը։

Ինչպես ավելի վաղ նշվել է, Գրոսսին երեքշաբթի Կիև էր ժամանել բարձր մակարդակի հանդիպումների համար՝ քննարկելու հակամարտությունում միջուկային վթարի կանխմանն ուղղված գործակալության ջանքերը, իսկ Մոսկվայում ուշադրության կենտրոնում են լինելու Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) իրավիճակին առնչվող հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս