Բաժիններ՝

Կոտայքում 22-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բաժանարար գոտում տեղադրված գովազդային երկաթե սյանը

Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Գևորգյանի իր վարած «Օփել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս