Ինչո՞ւ է ՀՀԿ-ն ցուցակներ հավաքում (տեսանյութ)

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Նոր Նորքի դպրոցների ուսուցիչները դժգոհում են՝ տնօրեններն իրենցից ավագանու ընտրություններում Հանրապետականի օգտին քվեարկողների ցուցակներ են ուզում։

Երևանի 135 դպրոցի դպրոցի ուսուցչուհին ասում է՝ ամեն օր էլ տնօրենը ցուցակ է ուզում։ Նա չի ուզում ներկայանալ։ Ասում է. «Ես քիչ աշխատավարձ եմ ստանում, գոնե էդ աշխատավարձիս մնամ»։

Հանրապետական կուսակցության աշխատակից ներկայացած լրագրողին
դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանը հեռախոսով մանրամասներ է ներկայացնում . «Ընդհանուր շատ են, էս տեղամասում մոտ 400 մարդ Հիմնականը ես գրել եմ ընդեղ, հերթով գրել եմ, պատասխանատուն ով ա, քանի հոգի ա բերում»։

Շարունակում ենք ներկայայանալ իբրև ՀՀԿ-ական, եւ 197 դպրոցի գործավարը լավ չէր հիշում, թե հիշյալ ցուցակները որտեղ է ուղարկել՝ Նոր Նորքի թաղապետարա՞ն, թե Հանրապետական կուսակցության Նոր Նորքի գրասենյակ. «Երեքշաբթի օրը մենք կոլեկտիվի մեծ մասի ցուցակները, եւ ընտանիքի կազմով, արդեն ընտրողների քանակով ապահովված, ըտենց ուղարկել եմ»։

Ջրվեժում գտնվող 187 դպրոցի տնօրենն էլ է վստահեցնում , որ ունեն 100 հոգու ցուցակ, որոնք անկասկած իրենց ձայնը տալու են Տարոն Մարգարյանին։

Տեսանյութեր

Լրահոս