Պայթեցվել է Իրաքից Թուրքիա եկող նավթամուղը

Թուրքական Rast Haber կայքի փոխանցմամբ՝ անցած գիշեր Իրաքի Շարքաթ շրջանում պայթեցվել է «Քիրքու-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղը, որով իրաքյան նավթը հասցվում է Թուրքիա:

Պայթյունի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է խողովակաշարով նավթի մատակարարումը: Վերջին շաբաթներին Իրաքում զինված բախումներ են տեղի ունեցել շիաների ու սուննիների միջև:

Արդեն երրորդ օրն է, ինչ Բաղդադից 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խավիջա քաղաքում շարունակվում են բախումները, կառավարական զորքերը գրոհում են սուննիների ճամբարները:

Տեսանյութեր

Լրահոս