Զենք փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել
Sputnik Արմենիայի տվյալներով՝ ադրբեջանական Silk Way զենք փոխադրող ավիաընկերության ինքնաթիռը միայն վերջին 5 օրերի ընթացքում 5 թռիչք է իրականացրել դեպի Իսրայել։
Խոսքը Ilyushin Il-76TD-90VD բեռնատար ինքնաթիռի մասին է, որը Բաքվից թռել է դեպի Իսրայելի խոշորագույն ռազմաօդային բազաներից մեկը՝ «Նևատիմ»։
Ավելի վաղ գրել էինք, որ Silk Way ինքնաթիռները 2025 թվականին առնվազն 57 չվերթ են իրականացրել դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ։

