ՀՀԿ-ն նրբորեն ընտրակաշառք է խոստանում. մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մինչ Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ շտաբը հանդիսավոր հայտարարությամբ դատապարտում է ընտրությունները արատավորող ցանկացած երևույթ, այդ թվում՝ ընտրակաշառքը, և խոստանում, թե «իր լիազորությունների շրջանակում հետամուտ է լինելու, որպեսզի նախընտրական քարոզարշավի ամբոդջ ընթացքն ու բուն քվեարկությունը իրականացվեն բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան», «Ժամանակի» խմբագրությունը ահազանգեր է ստանում, որ ՀՀԿ շտաբների աշխատակիցները, ովքեր հիմնականում այս կամ այն թաղի բնակիչ են կամ էլ համատիրությունների ու թաղապետարանների աշխատակիցներ, այցելում են տներ ու հորդորում երևանցիներին ցուցակագրվել ՀՀԿ ընտրողների ցուցակում՝ խոստանալով, թե «լավ կլինի»։
Հասկանալի է, որ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն նրբորեն ընտրակաշառք է խոստանում։ Մեզ ահազանգաձ քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ օրերս այցելել են Բութանիա կոչվող թաղամաս և նման խոստումներ տվել»։