ԵՄ բարձր ներկայացուցիչը կմեկնի Թուրքիա
Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կմեկնի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կալասը կարևորել է Թուրքիա կատարելիք այցը և նշել, որ պետք է աջակցել հարաբերությունների ամրապնդմանը և այդ նպատակով նոր հնարավորություններ ստեղծելու ջանքերին։
ԵՄ բարձր ներկայացուցիչն Անկարայում կքննարկի տարածաշրջանային զարգացումները և Թուրքիա-ԵՄ հարաբերություները, ինչպես նաև կանդրադառնա ԵՄ արտաքին քաղաքականության և պաշտպանության օրակարգին, Սիրիայում և Գազայում տիրող իրավիճակին։