Եթե տրանսպորտի սակագինը չփոխենք, ավտոբուսի ապակու փոխարեն, սկոտչով ցելոֆան կպցրած կլինի. Փաշինյան
«Երևանում այլևս չկան այն, ինչ մենք դեռևս 2017 թվականից անվանել ենք հուսահատության գազելներ, և ասել ենք, որ դրանք չեն լինելու: Հիմա չկան հուսահատության գազելներ, և արձանագրենք, որ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը այդ խոստումը կատարել է»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ Երևանում եղել է տրանսպորտային համակարգ, որը գնացել-կորել է:
«Ունեցել ենք ինչ-որ մի տրանսպորտային համակարգ, որը վերացել է, որովհետև ամեն ինչ արվել է, որ լինի ձրի, որ սոցիալական որևէ շորշոփ չառաջացնի, հետո գնացել-կորել է: Հիմա, Երևանի քաղաքապետարանը կարո՞ղ է ասել՝ եկեք՝ ոչ մի բան չփոխենք, այն տրամաբանությունը, որով օգտվում էինք գազելներից, օգտվենք նաև նոր ավտոբուսներից:
Կարող է: Դրա արդյունքում տեղի կունենա հետևյալը՝ շատ շուտով մենք կունենանք Man ավտոբուսներ, որոնց ապակու տեղը սկոտչով ցելոֆան է կպցրած, կա՞ արդեն, դե առավել ևս: Բայց ուզում եմ արձանագրել, որ երբ այսօր տրանսպորտ ենք նստում, ուզում ենք վճարել միայն մեր այսօրվա գործի գնալու համա՞ր, թե՞ ուզում ենք այնպես անել, որ տասը տարի հետո էլ տրանսպորտով հնարավոր լինի գործի գնալ: Երբ տրանսպորտից օգտվում ենք, մեր մտայնությունը պետք է լինի, որ բոլորով հանրային տրանսպորտը պահենք նենց, որ հաջորդ սերունդն էլ այդ նույն տրանսպորտով գնալու հնարավորություն ունենա: Եթե այդպես չանենք, Man ավտոբուսները դառնալու են «Գազել»-ներ, և մենք ամեն ինչ սկսելու ենք զրոյական կետից»,- ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ պատրաստվում են նաև մետրոպոլիտենի նոր կայարան կառուցել. «Մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է, դա հարստություն է, որը կարող ենք կորցնել: Մի կերպ պահում ենք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում