«Երևանում այլևս չկան այն, ինչ մենք դեռևս 2017 թվականից անվանել ենք հուսահատության գազելներ, և ասել ենք, որ դրանք չեն լինելու: Հիմա չկան հուսահատության գազելներ, և արձանագրենք, որ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը այդ խոստումը կատարել է»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ Երևանում եղել է տրանսպորտային համակարգ, որը գնացել-կորել է:
Երևանի քաղաքապետի սահմանած նոր կանոններով հասարակական տրանսպորտից օգտվելիս նոյեմբերի 1-ից քաղաքացիները պարտադրված են ուղեվարձը վճարել բացառապես 100 դրամանոցներով կամ էլեկտրոնային տարբերակով։ Ավտոբուսի վարորդներն այլևս առձեռն ուղեվարձը ստանալու իրավունք չեն ունենա։ Եթե քաղաքացին 100 դրամանոց կամ էլեկտրոնային տարբերակով վճարելու հնարավորություն չունի, չի կարող վճարել վարորդին, ինչպես վճարում էր մինչև հիմա։