Բաժիններ՝

Հիշողությունը և ուղեղի առողջ աշխատանքը պահպանելու 5 կանոն

Դեմենցիայի և Ալցհեյմերի հիվանդության զարգացումից խուսափելու համար պետք է մարզել նաև ուղեղը։ Ըստ shantnews-ի՝ բժիշկները մի քանի խորհուրդներն են տվել․

Կարդացեք գրքեր։ Գիտնականները խորհուրդ են տալիս կարդալ գեղարվեստական գրականություն, քանի որ այն ստիպում է երևակայությանը ակտիվ աշխատել։ Նման գրքերը պահանջում են ավելի լավ հիշողություն, քանի որ պետք է հիշել հերոսների անունները, շատ մանրամասներ և տասնյակ սյուժետային զարգացումներ: Բժիշկներն ասում են, որ Ալցհեյմերի հիվանդությամբ և դեմենցիայով տառապող մարդիկ գրեթե երբեք գրքեր չեն կարդացել։

Այցելեք ցուցահանդեսներ և թանգարաններ: Արվեստի գործերը լավ են հիշողությունը մարզելու համար: Ի վերջո, պետք է համեմատել ոճերը, նկարներն ու քանդակները։ Եվ հետո դուք պետք է վերարտադրեք արվեստի առարկաները ձեր գլխում բոլոր մանրամասներով, որպեսզի կարողանաք նկարագրել դրանք զրույցի ժամանակ:

Ճիշտ սնուցում։ Մեր ուղեղը, ինչպես մարմնի բոլոր համակարգերը, պահանջում է վիտամիններ և այլ սննդանյութեր պարունակող սնունդ: Ուստի կարևոր է ամենօրյա սննդակարգում ներառել սննդամթերքներ, որոնք բարելավում են ուղեղի աշխատանքը: Դրանք են՝ հատապտուղներ, լոբի, բանջարեղեն և մրգեր, բուսական և կենդանական ծագման սպիտակուցային մթերքներ, ընկույզներ, ձիթապտղի յուղ, կարմիր ձուկ, ավոկադո, կաթնամթերք և շոկոլադ:

Կարդացեք նաև

Ցերեկային քուն։ Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ ցերեկային քունը՝ 30 րոպեից մինչև մեկուկես ժամ, օգնում է բարելավել հիշողությունը։ Բժիշկները վստահեցնում են՝ երբեմն նույնիսկ 15 րոպե ցերեկային քունը բավական կլինի գիշերային անքնությունից հետո ավելի առույգ զգալու համար։

Մարզվել։ Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 83 000 կամավոր։ Փորձը ցույց է տվել, որ 80-ամյա մարդիկ, ովքեր մարզվել են, ունեցել են ուղեղի տարիքային հիվանդությունների զարգացման ավելի քիչ ռիսկ՝ ավելի երիտասարդների համեմատ: Պարզ վարժությունները՝ քայլելը, պարելը, լողը, զբոսանքները, վարժությունները լավ են ազդում ուղեղի ակտիվացման և հիշողության բարելավման վրա:

Տեսանյութեր

Լրահոս