Թեհրանի Գերագույն դատարանի մոտ հրաձգության հետևանքով դատավորներ են սպանվել
Իրանի մայրաքաղաք Թեհրանում հարձակվողը կրակ է բացել Գերագույն դատարանի կենտրոնակայանի մոտ, ինչի հետևանքով կան զոհեր։
Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգության հետևանքով 2 դատավոր սպանվել է, իսկ երրորդը՝ վիրավորվել, երբ հարձակվողը կրակ է բացել Թեհրանի բանուկ հրապարակում՝ Գերագույն դատարանի շենքի մոտ։
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։