Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային․ Սուրեն Սարգսյան
Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային:
Ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը․
«Մի հատ էլ կրոնական ազատության ալիանսի 2020թ. միացանք ու բացարձակապես ոչինչ դրան չտվեցինք ու չստացանք: Միևնույնն է ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել»,- գրել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Վաշինգտոնում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը ստորագրելուց առաջ Բլինքենն ու Միրզոյանը հայտարարել էին, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային։