Բաժիններ՝

Գեղարքունիքում թալանել են զnhված զինծառայnղի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերը

Երեկ՝ հունվարի 11-ին, գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք կեսօրին մտել են Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տունը տակնուվրա է արվել, հափշտակվել են ոսկյա զարդեր, գումար ու անգամ զոհված զինծառայողի տան հիշատակի անկյունում եղած իրերը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները, դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տունը պատկանում է 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարած հակառակորդին Ջերմուկի դիրքերում հետ մղելու ժամանակ զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս