Նիկոլը վարի կտա բոլորին, անգամ իր ընտանիքի անդամներին, միայն թե մեկ ժամ ավել մնա պաշտոնի․ Գևորգ Պետրոսյան
Նիկոլի դեպքում ընտանիքապետություն ասելն էլ է վիճելի, քանի որ նա ընտանիք չունի։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամուսնությունը, հետևաբար՝ ընտանիքը, արձանագրվում է միայն ՔԿԱԳ մարմնում։ Իսկ իրենք խոստովանել են, որ այդպիսի փաստաթուղթը՝ «ԶԱԳՍ-ի վկայականը», բացակայում է։ Իբր գնում ենք դեպի խաղաղություն, բայց ինչպե՞ս է Նիկոլը պատասխանում Ալիևի՝ օրեր առաջ արած խայտառակ ագրեսիվ հայտարարությանը։ Ալիևն ասում է, թե իրենց խաղաղության պայմանագիր պետք չէ, իսկ իրեն իրոք պետք չէ, նա այսօր հաղթածի դիրքերից է մոտենում, թելադրողն է։ Խաղաղության պայմանագիր չի լինելու։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, իրավագիտության թեկնածու Գևորգ Պետրոսյանը:
«Որևէ պայմանագիր՝ լինի խաղաղության, առուծախի, նվիրատվության թե այլ, որպես կանոն՝ կնքվում է լրիվ կամ հարաբերականորեն հավասար սուբյեկտների միջև։ Իսկ այսօր՝ 44-օրյա պատերազմում մեր պարտության արդյունքում, Հայաստանն ու Ադրբեջանը բացարձակ անհավասար դիրքերում են։ Հետևաբար՝ անհավասար սուբյեկտների միջև չի կարող պայմանագիր կնքվել։ Ալիևը թուրք է, իսկ թուրքի հոգեբանության մեջ նստած է՝ որքան հնարավոր է՝ առաջ գալ։ Նա երբեք չի զիջելու, հետևաբար՝ Ալիևի այս հայտարարություններին Նիկոլի այն պատասխանը, թե մենք չենք հակադարձելու, քանի որ իբր դրանով կվնասենք խաղաղության գործընթացը, ողորմելի է, ուղղակի և անուղղակի իմաստով՝ անատամ։ Սա հայ ժողովրդի խայտառակությունն է, Հայաստանն ու հայ ժողովուրդը երբեք այսքան նսեմացված և ցածր դիրքերում չեն եղել»,- ասաց հասարակական գործիչը:
«Նիկոլը ստրկությունը խաղաղությունից չի տարբերում։ Բոլոր մարդիկ էլ ուզում են խաղաղ ապրել։ Եթե մարդ չի ուզում խաղաղ ապրել, նա հոգեկան հիվանդ է։ Մոլորակի բոլոր ծայրերում էլ ուզում են խաղաղ ապրել, բայց խաղաղությունը պետք է տարբերել ստրկությունից։ Այս անգրագետը չի տարբերում, ասում է՝ ինչ ուզում եք՝ արեք, մորթեք, ժողովրդի հերն անիծեք, միայն թե ես մնամ վարչապետի պաշտոնին։ Նա իր յոթնամյա պաշտոնավարման ընթացքում արդեն այնքան հանցագործություններ է շալակել, որ քաջ գիտակցում է՝ պաշտոնից զրկվելու դեպքում, մեկ ժամ էլ չանցած, հայտնվելու է ԱԱԾ-ի մեկուսարանում։ Դրա համար էլ նա բոլորին, անգամ իր ընտանիքի անդամներին վարի կտա, միայն թե մեկ ժամ ավել մնա իր պաշտոնին»,- նշեց Պետրոսյանը:
Նախկին պատգամավորի կարծիքով՝ Նիկոլի ամենաայլանդակ հայտարարություններից մեկն այն է, որ Հայաստանի բանակը պետք է կերպափոխվի, այդ թվում նաև՝ «խաղաղության օրակարգի» տրամաբանության մեջ տեղավորվի. «Նիկոլը թշնամուն բացահայտ ասում է՝ մենք ձեզ խփող չենք, եկեք մեզ մորթեք։ Երևի ինքն արդեն արտասահման փախնելու ճանապարհները մշակել է։ Մենք ուզում ենք խաղաղ ապրել, բայց դրա համար դու պետք է մարտունակ լինես։ Թուրքն այն տեսակն է, որը գալու է մինչև վերջ, եթե դու չես կարող պաշտպանվել։ Դե ֆակտո ղեկավարը Նիկոլն է, դե յուրե ղեկավարն էլ՝ փողոցային դիսպետչեր Վահագն Խաչատուրյանը։ Ըստ սահմանադրության 123-րդ հոդվածի՝ պետության գլուխը հանրապետության նախագահն է, բայց դժվար է ասել՝ ինչի՞ գլուխ է նա, և գլխի առաքելությունը ստանձնել է Նիկոլը»:
«Մենք այսպիսի ղեկավար չենք ունեցել, որ այսքան արհամարհված լինենք։ Եկավ իշխանության և մինչև օրս ժողովրդին խաբում է «խաղաղության օրակարգ» կոչեցյալով։ Թրքահպատակ Արարատ Միրզոյանը պնդում է, թե իբր խաղաղությունը մոտ է, պայմանագիրը կնքվելու է, ընդամենը երկու դրույթ է մնացել։ Իսկ Ալիևը մի քանի օր առաջ հայտարարում է, թե ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չկա։ Ապիկար Փաշինյանն էլ, փոխանակ հակադարձի Ալիևին, իրենց տան մնացորդներով ձվածեղ է սարքում և փնթիաբար էլ ուտում է։ Վարչապետ է կոչվում, պատառաքաղով թավայից ձվածեղ է ուտում։ Սա ծաղրում է բոլորիս։ Բայց չգիտես ինչու՝ ժողովրդի մեջ դեռևս չի հասունացել այն գիտակցումը, որ նա պիտի վռնդվի և ուղարկվի գաղութ։ Նա չպետք է փախնի Հայաստանից, նա պետք է մեր օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն կրի»,- ամփոփեց Գևորգ Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում