Ոստիկանությունը ԲՀԿ-ին պարզաբանում կտա ավելի ուշ

ԲՀԿ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանի և ոստիկանների միջև այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում կտա քիչ ուշ:

Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նա ասաց, թե տեղյակ չէր միջադեպից և նշեց որ ոստիկանությունն անպայման կտա պարզաբանումներ` խնդրին ծանոթանալուց  և  դեպքի հավաստիությունը ստուգելուց հետո:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե ԲՀԿ-ն պարզաբանում է պահանջում ոստիկանությունից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930