Բաժիններ՝

Պուտինը պետք է գնահատական տա Ռոբերտ Քոչարյանին. մամուլ

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազու­թյան վարույթում հայտնվել է մի գործ, որը կապ ունի Ռոբերտ ֊Քոչարյանի ան­վան հետ։ Այս մասին ասված է ՌԴ նա­խագահի աշխատակազմից ստացված մի նամակում՝ ստորագրված ընդունարանի պաշտոնյաներից՝ Տ. Օվչիննիկովայի կողմից»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.

«Սա տեղի է ունևցել այն բանից հետո, երբ «Կոռուպցիայի դեմ պայքարի հա­սարակական խորհրդի» հասարակայնության հետ կապերի պատասխանա­տու Մարինա Գալյուչենկոն նամակ է հղել Վլադիմիր Պատինին՝ տեղեկացնելով, թե իրենց մոտ Հայաստանից հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են փաստեր՝ խոշոր բիզ­նեսում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբեր­յալ։ Ընդ որում, երբ նա դեռ նախագա­հում էր, ոչ թե պաշտոնավարման ավարտից հետո։

Պուտինին ուղարկվել են փաստաթղթեր, որպեսզի ծանոթանալով դրանց՝ ՌԴ նախագահը գնահատական տա, թե ինչպես նրա անվան տակ թաքնվելով և նրա բարի վերաբերմունքն ակնկալելով Քոչարյանը թալանել է սեփական ժո­ղովրդին՝ փոքրիկ երկրից տանելով միլիարդներ. տեղեկացրել է «Ա1+»-ը։

Երեկ մենք փորձեցինք կապվել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ներկա­յացուցիչ Վիկտոր Սողոմոնյանի հետ և նրանից պարզել, թե արդյոք իրենք ծա­նոթ են հրապարակմանը և առհասարակ ինչո՞վ են բացատրում այս ամենր։ Սակայն հնռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս