Ադրբեջանը մերժել է Ռուսաստանի և Ղազախստանի` ավիավթարի հետաքննության առաջարկը
Բաքու-Գրոզնի ինքնաթիռի ավիավթարից հետո Ռուսաստանն ու Ղազախստանն առաջարկել են Բաքվին, որ միջադեպը հետաքննվի ԱՊՀ միջազգային ավիացիոն կոմիտեի կողմից: Ադրբեջանի կառավարության աղբյուրները ԱՊԱ-ին հայտնել են, որ Ադրբեջանը մերժել է այս առաջարկը։
Նշվում է, որ Բաքուն պահանջում է միջադեպի հետաքննություն անցկացնել միջազգային փորձագետների խմբի և Embraer-ի մասնագետների կողմից։
Ադրբեջանը կարծում է, որ «սև արկղի» վերծանումը ևս պետք է իրականացնի այդ խումբը։
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, փրկվել է 29-ը: