Բաժիններ՝

Պլաստիկ վիրահատությունների ամենահայտնի զոհերը (լուսանկարներ)

Viva.ua կայքը կազմել է այն աստղերի ցանկը, որոնք պլաստիկ վիրահատությունների զոհ են դարձել: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է ամերիկացի դերասանուհի Մելանի Գրիֆիտը: Նրա ամուսինը՝ դերասան Անտոնիո Բանդերասը, բազմաթիվ անգամներ պահանջել է վերջինիցս՝ այլևս չդիմել պլաստիկ վիրահատությունների, սակայն դերասանուհին շարունակում է դիմել միջամտության այս տեսակին: Դերասանուհին իր հարցազրույցների ընթացքում բազմիցս նշել է, որ ամեն ինչ անում է՝ ժամանակը ետ բերելու համար. «Իսկ եթե հնարավոր չէ ժամանակը ետ բերել, ապա ես ամեն ինչ անում եմ երիտասարդությունս երկարաձգելու համար»:

Կայքի ցանկում տեղ է գտել նաև ամերիկացի դերասանուհի, մոդել, գրող Ջեյն Ֆոնդան: Նա բազմիցս խոստովանել է, որ, ցավոք սրտի, պլաստիկ վիրահատություններն ավելի արդյունավետ են, քան սպորտային պարապմունքները: Դերասանուհին երկար ժամանակ հերքում էր, որ իր բարակ գոտկատեղը պլաստիկ վիրահատության արդյունք է:

Ամերիկացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Ջոան Ռիվերսը ևս պլաստիկ վիրահատությունների զոհերից մեկն է համարվում: Վերջինս իր հարցազրույցների ընթացքում ասում էր, որ Լոս Անջելեսում մարդիկ միմյանց դիտարկում են՝ որպես ապրանք, որը պարտադիր պետք է գրավիչ լինի: Դերասանուհի, գրող Ջեյմի լի Կերտիսը, ով ևս հայտնվել է կայքի կազմած ցուցակում, խոստովանում է, որ այժմ ինքն իրեն ավելի վատ է զգում, քան նախկինում:

Բրիտանացի վոկալիստ Օզի Օսբորնը ևս ընդգրկվել է պլաստիկ վիրահատությունների զոհ դարձած աստղերի ցանկում: «Պլաստիկ վիրահատությունները շատ նման են դաջվածքներին: Մեկն անելուց հետո միանգամից ցանկանում ես մեկ ուրիշն անել»,- հաճախ ասում է նա: Ցանկում տեղ են գտել նաև Ջոսլին Ուինդելշտեյնը, ամերիկացի մոդել Ամանդա Լեպորը, իտալացի դիզայներ Դոնաթելլա Վերսաչին:

L

T

plastik

V

M

T

plastik0012

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս