Պուտինը ցավակցություն է հայտնել Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ակտաուում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկանում ենք, ՏԱՍՍ գործակալությունից:
«Դժբախտաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստիպված եղավ հեռանալ Սանկտ Պետերբուրգից, Պուտինն արդեն հեռախոսով զրուցել է նրա հետ, ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդել է Ալիևի մամուլի ծառայությունը, Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Բաքու-Գրոզնի չվերթով թռչող մարդատար ինքնաթիռի վթարի պատճառով ինքը չի կարողանա մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում, և որոշում է ընդունել վերադառնալ Բաքու:
Ադրբեջանական ավիաուղիների կործանված ինքնաթիռում էր գտնվում 62 ուղևոր (Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիներ) և անձնակազմի 5 անդամ։ Կան նաև 20-ից ավելի ողջ մնացած ուղևորներ։