Գերմանիան դադարեցրել է 237 մլն եվրոյի նախագծերը Վրաստանում
Գերմանիան դադարեցրել է 237 միլիոն եվրոյի պետական նախագծերը Վրաստանում, հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը:
Ֆիշերը հավելել է՝ քաղաքացիական հասարակության աջակցությունը և օրենքի գերակայությանը շարունակվում է:
«Գերմանիան, ցավոք, կասեցրել է 237 միլիոն եվրոյի պետական նախագծերը։ Դադարեցվել է կանաչ ջրածնի, էներգետիկ ցանցի և Բաթումիի ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորումը»,- X սոցիալական ցանցում գրել է Ֆիշերը: