![](/banners/BeFunky-design.jpg)
«Զվարթնոց»-ը ճանաչվել է «Հիանալի աշխատավայր»՝ հեղինակավոր Great Place to Work կազմակերպության կողմից
![](https://168.am/wp-content/uploads/2024/12/Card-Armenia-International-Airports-CJSC-980x560-1.jpg)
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն որակավորվել է որպես «Հիանալի աշխատավայր» միջազգային հեղինակավոր «Great Place to Work» ընկերության կողմից:
Այս հարցման հարթակը հնարավորություն է տալիս ընկերություններին զարգացնել իրենց բրենդինգը՝ սկսելով աշխատակիցների կարծիքների ուսումնասիրություններից։
Կազմակերպությունները հնարավորություն են ունենում օգտվել կադրային կառավարման լավագույն միջազգային փորձից, համեմատել իրենց ցուցանիշները համաշխարհային ամենամեծ կազմակերպական տվյալների բազայի և այլ ընկերությունների հետ։
«Great Place to Work» վկայականի ստացումը և «Լավագույն աշխատավայրեր» (Best Workplaces) վարկանիշներում ներառումը նպաստում են աշխատանքային մշակույթի որակի ճանաչմանը՝ ընկերությունը դարձնելով լավագույն կազմակերպություններից մեկը Եվրոպայում և ամբողջ աշխարհում աշխատելու համար։