Գյոտցեն հուլիսի 1-ից կկրի Բավարիայի մարզաշապիկը. Պաշտոնական
Այսօր հայտնել էինք, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ամռանը տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա»։ Եվ ահա քիչ առաջ «Բորուսիան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հաստատելով վերոնշյալ տեղեկությունը։
Գործարքի մանրամասներն առայժմ հայտնի չեն։
Ավելի վաղ նշվում էր, որ իր նոր ակումբում Գյոտցեն տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ է ստանալու, իսկ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը «Բավարիային» 37 մլն եվրո կարժենա։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը