Պարզաբանում` արցախցի կնոջ ձերբակալության վերաբերյալ. Ռոման Երիցյան
Քիչ առաջ հայտարարել էի, որ 2023 թվականի սեպտեմբեր ասմին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին մասնակցելու պատճառով, այսօր Զվարթնոց օդանվակայում ձերբակալվել է Մոսկվայից Երևան ժամանած Զարինե Աղաբաբյանը։
Այժմ պարզաբանում եմ, որ վերոգրյալ փաստերին հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթի շրջանակներում Զ․Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, որը բանականաբար վերջինս չի ընդունել։
Զարինեին կալակավորելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ հիմքերի բացակայության հիմքով, իսկ այժմ էլ նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Զարինեն 2023 թվականի հոկտեմբեր ամսից ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ միասին բնակվում և աշխատում է ՌԴ-ում։ Այսօր վերջինս Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Առաջադրված մեղադրանքի և կիրառված խափանման միջոցի պատճառով, առնվազն մինչև գործը դատարան հասնելը վերջինս ստիպված է լինելու չբացակայել Հայաստանի Հանրապետությունից