Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել վրացի 14 պաշտոնյայի նկատմամբ
Տալլինը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի 14 պաշտոնյայի նկատմամբ, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի։
«Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ևս 14 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Կոբախիձեի նկատմամբ», – X-ի իր էջում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան։
Նա նաև կոչ է արել ԵՄ մյուս երկրներին արձագանքել և քայլեր ձեռնարկել Վրաստանի իշխանությունների դեմ։