Սուրեն Հարությունյանը` կարատեի աշխարհի երիտասարդական լիգայի չեմպիոն
Իտալիայի Վենետիկ քաղաքում ընթացող Karate1 Youth League – Venice 2024 առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը 67 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մենամարտերը` դարձել է մրցաշարի հաղթող:
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի մարզիկները մրցավայր են մեկնել գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ:
Մրցաշարը կտևի մինչև դեկտեմբերի 8-ը: