Հակակառավարական ուժերը ներխուժել են Հալեպ
Զինված խմբավորումները կարողացել են ներխուժել Սիրիայի Հալեպ քաղաք՝ երկու օր շարունակվող բուռն մարտերից հետո։ Այս մասին հայտնում է «skynewsarabia»-ն։
Ըստ տեղական աղբյուրների՝ քաղաքի տարբեր շրջաններում բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կան մարդկային կորուստներ և ավերածություններ։ Տեղական իշխանությունները հայտարարում են, որ զինված խմբերը փորձում են վերահսկողություն հաստատել քաղաքի ռազմավարական վայրերի վրա։