Թուրքիայի և Օմանի միջև 500 մլն դոլարի պայմանագրեր են կնքվել

Նոյմեբերի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Օմանի սուլթան Հեյսեմ բին Թարիքի ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել է 10 համաձայնագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում՝ երկկողմ և պատվիրակությունների մակարդակով հանդիպումներից հետո։

Ստորագրված համաձայնագրերն ու հուշագրերը ստորև․

– Օմանի ներդրումային մարմնի և Թուրքիայի ռազմական փոխօգնության կազմակերպության միջև համատեղ ձեռնարկության ստեղծման համաձայնագիր։

– Թուրքիայի ներդրումային գրասենյակի և Օմանի առևտրի, արդյունաբերության և ներդրումների խթանման նախարարության միջև ներդրումային համագործակցության մասին հուշագիր։

– Գյուղատնտեսության, անասնաբուծության, ձկնորսության և ջրային ռեսուրսների ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիր։

– Փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ հուշագիր։

– Առողջապահության և բժշկական գիտությունների ոլորտում համագործակցության համաձայնագիր։

– Կենտրոնական բանկերի միջև փոխգործակցության հուշագիր։

– Աշխատանքի և զբաղվածության ոլորտներում համագործակցության մասին հուշագիր։

– Մշակութային համագործակցության հուշագիր։

– Դիվանագիտական ուսումնասիրությունների և ուսուցման ոլորտում համագործակցության մասին հուշագիր։

– Քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ հուշագիր։

Տեսանյութեր

Լրահոս