Նիկոլ Փաշինյանը Ուրուգվայի նորընտիր նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով մեծագույն հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու առաքելության մեջ:Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Ուրուգվայը շարունակելու է անշեղորեն ընթանալ տնտեսական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհով:Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները և գոհունակությամբ արձանագրում եմ, որ վերջին տարիներին դրանք զարգացման նոր փուլ են թևակոխել:Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքը ևս զգալի դերակատարում ունի մեր պետությունների միջև փոխգործակցության խորացման գործում:Ցանկանում եմ հայտնել համատեղ աշխատելու և մեր երկկողմ օրակարգը հարստաց­նելու իմ պատրաստակամությունը՝ ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների և երկրների:Օգտվելով այս պատեհ առիթից՝ հրավիրում եմ Ձեզ պաշտոնական այց կատարել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետներում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930