Մետալուրգը կամային հաղթանակ է տանում. Մեր 3 ֆուտբոլիստներն էլ մասնակցեցին հանդիպմանը
Ինչպես հայտնել էինք, Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր հետնապահներից մեկին` «Գովերլային»։
Հանդիպումն ակտիվ սկսեցին հյուրերը։ 8-րդ րոպեին նրանց հաջողվեց գրավել մրցակցի դարպասը։ Սակայն ընդունած գոլից հետո «Մետալուրգն» ամբողջովին տիրեց նախաձեռնությանն ու Մորոզյուկի (50′) և Դիմիտրովի (57′) խփած գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարավ։
Նշենք, որ Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» մեկնարկային կազմում էր, իսկ Գևորգ Ղազարյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 71-րդ րոպեին։
«Գովերլայի» կազմում հանդիպումն առաջին րոպեներից սկսեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը։ Նա փոխարինվեց 76-րդ րոպեին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը