Բաժիններ՝

Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 մլրդ դոլար

Ուկրաինան Համաշխարհային բանկից PEACE նախագծի շրջանակում ստացել է 4,8 մլրդ դոլար: Միջոցներն ուղղվել են բարեփոխումների իրականացմանն ու երկրի վերականգնմանը։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի կառավարության ղեկավար Դենիս Շմիգալին։

«PEACE ծրագրի շրջանակում Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 միլիարդ դոլար: Սա բանկի պատմության մեջ ամենամեծ ներդրումային նախագիծն է, որը ստեղծվել է աջակցելու մեր պետության՝ սոցիալական և կրթական, առողջապահության, գյուղատնտեսական արտադրության, վերակառուցման ծրագրերի ոլորտներում բարեփոխումների իրականացմանը»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։

Շմիգալի խոսքով՝ պատերազմի սկզբից Համաշխարհային բանկի մեխանիզմով Ուկրաինան արդեն ստացել է գրեթե 50 միլիարդ դոլար։

«Չափազանց երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին և զարգացման գործընկերներին, որոնք ֆինանսավորում են օգնությունը PEACE ծրագրի շրջանակում», – ընդգծել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս