Բաժիններ՝

Սկանդալ Ա Սերիայում․ Միլանը ներկայացնող ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա

Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Rai 3 հեռուստաալիքի եթերում հաղորդավար Մասիմո Ջիլետին հայտնել է ցնցող տեղեկություն։

«Շատ հայտնի ֆուտբոլիստ, ով խաղում է Միլանի ակումբներից մեկում, ծեծել է մի աղջկա։ Մեր ձեռքում կա տեսանյութ»։

Հստակ տեղեկություն այն մասին, թե ում մասին է խոսքը, դեռ չկա, սակայն իտալական դեղին մամուլը հաղորդում է, որ խոսքը «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի ձախ պաշտպանի՝ Թեո Էրնանդեսի մասին է։

Հիշեցնենք՝ այս ամսվա սկզբին «Մոնակոյի» նախկին հարձակվող Վիսսամ Բեն Յեդերը դատական գործի շրջանակներում պատիժ ստացավ բռնաբարության մեղադրանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս