Բաժիններ՝

Ուկրաինան ունի բոլոր հնարավորությունները հաջորդ տարի ավարտելու պատերազմը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ունի բոլոր հնարավորությունները հաջորդ տարի ավարտելու պատերազմը։ Բայց նախ պետք է պարզել, թե ինչ առաջարկներ ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատերազմին վերջ տալու համար։ Այս մասին հայտնում է Interfax-Ukraine-ը։

Զելենսկու խոսքով՝ հունվարին նա նման հնարավորություն կունենա։

«Մենք բաց ենք, նորից կասեմ, և, ի դեպ, աֆրիկյան երկրների, ասիական, արաբական երկրների ղեկավարներին… Մենք պատրաստ ենք տեսնել նրանց առաջարկները։ Ցանկանում եմ տեսնել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր նախագահի առաջարկները։ Կարծում եմ, որ այդ առաջարկները մենք կտեսնենք հունվարին»,- ասել է Զելենսկին, հաղորդում է TSN-ը։

Նա հավելել է, որ դրանից հետո Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կունենա Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու ծրագիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս